Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:
«Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, և ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,-տեղեկացրեց նա:
Ազնավուրի այցի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 ﬕլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ ﬕջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: