Միջազգային գիտաժողով Արցախում

Ստեփանակերտի «Մեսրապ Մաշտոց» համալսարանում տեղի է ունեցել Ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը և Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները» խորագրով:
aparaj.am-ի փոխանցմամբ՝ գիտաժողովը կազմակերպվել է Ս. Յու. Վիտտեի անվան Մոսկովյան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճուղի և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Ոսանողական գիտական ընկերության կողմից: Այն նվիրված էր հայկական պետականության վերականգնման 25-ամյակին և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ՈՒԳԸ-ի գործնեության 5-րդ ամյակին:
Բացման խոսքով հանդես են եկել ՄՄՀ գիտական, ուսումնական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր փ.գ.թ. ՄՄՀ պրոֆեսոր Ղ. Մ. Բաբայանը, ՄՄՀ ՈՒԳԸ նախագահ, պատմության ամբիոնի դասախոս Հ.Ս. Ավանեսովը:
Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ մասնակիցների կողմից կազմվել է ցավակցական հեռագիր Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Պլենար նիստում ընթերցվել է միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված Ս. Յու. Վիտտեի անվան Մոսկովյան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճուղի ղեկավարության ուղերձը, այնուհետև զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ քաղաքագիտության մագիստրոս Գոհար Սահակյանը` «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հեռանկարները», ՄՄՀ պատմության ամբիոնի դասախոս Հ.Ս. Ավանեսովը` «Աշխարհաքաղաքական արդի իրավիճակը և Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները» թեմաներով:
Մասնախմբերում հանդես են եկել 72 ուսանողներ, երիտասարդ գիտնական դասախոսներ, մագիստրանտներ ու ասպերանտներ՝ Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի և Բելառուսի առաջատար ուսմանական ու գիտահետազոտական հասատություններից: Մասանվորապես՝ Բելառուսից 1 մասնակից, Հայաստանից՝ 9, Արցախից՝ 45, Ռուսաստանի Դաշնությունից՝ 17 :
Գիտաժողովի շրջանակներում ՄՄՀ ՈՒԳԸ-ի և ՄՄՀ գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական պետականության վերականգնմանը վերաբերող գրքերի և փաստաթղթերի ցուցահանդես:
Գիտաժողովի եզրափակիչ նիստում մասնակիցներին տրվել են հավաստագրեր: