Բրյուսելում հայ երիտասարդի անհայտ կորելու փաստը հաստատված չէ

Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Բրյուսելում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայ երիտասարդ է անհայտ կորել: Ըստ «Հայերն այսօր»-ի՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը չի հաստատում, որ հայ երիտասարդը շարունակում է անհայտ կորած ﬓալ:
Հանձնախմբի մամուլի պատասխանատու Պետո Դեﬕրճյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ դեսպանատան թեժ գիծը երեկ զանգ էր ստացել 2 մարդու կորելու մասին, սակայն ավելի ուշ նրանք գտնվել էին: Ըստ նրա՝ հնարավոր է այս լուրի հենքը հենց այդ փաստը եղած լինի:
«Բրյուսելի հայ համայնքին խնդրում ենք տեղեկությունների առկայության դեպքում դրանք փոխանցել»,-եզրափակել է Պետո Դեﬕրճյանը: