Լոնդոնի հայկական համայնքը ներկայացնում է

«Հայերն այսօրը» ներկայացնում է նաև առաջիկա ամիսներին Լոնդոնի հայկական համայնքում կայանալիք ձեռնարկները.

– Մարտի 30-ին, 19:30-ին Լոնդոնի Գյուլբենկյան դահլիճում տեղի կունենա Ջոն Լուբաքի «100 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմին կհաջորդի քննարկում:

Ապրիլի 21-ին, 19:30-ին Լոնդոնի Սբ. Սարգիս հայկական եկեղեցում տեղի կունենա «Թող նրանց ձայները լսելի լինեն» խորագրով հայերեն, անգլերեն և այլ լեզուներով գրքերի ընթերցում:

– Մայիսի 5-ին, Լոնդոնի Հայ տանը երեկոյան 19:30-ին տեղի կունենա դասախոսություն: Լոնդոնի համալսարանի դոկտոր Լոուրենթ Դիսարդը կներկայացնի «Հայկական ավերակների, հիշողությունների և համայքների վերականգնում ներկայիս Արևելյան Թուրքիայում» թեմայով նյութը:

Մայիսի 18-ին, 19:30 հայկական Սբ. Սարգիս եկեղեցում տեղի կունենա գրական-գեղարվեստական երեկո: Հայկական թեմաները կներկայացվեն տարբեր լեզուներով, ներառյալ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն: Երեկոն կուղեկցվի երաժշտությամբ:

Scroll Up