Եվրոպայի հայերի համագումար. հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/ցեղասպանություն.jpg)
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում 2016 թ-ի փետրվարի 4-ին կայացավ Եվրոպայի Հայերի Համագումարի գիտահետազոտական խորհրդաժողովը, նվիրված հայության հիմանահարցերին: Քննարկվող հարցերն էին.
– Ցեղասպանությունը և պահանջատիրությունը,
-Հայաստան – Սփուռք հարաբերութունը
– Տարածաշրջանային զարգացումները և մեր անելիքները
։ Խորհրդաժողովին մասնակցելու համար պատվիրակներ էին ժամանել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Չեխիայից, Ավստրիայից,Շվեդիայից, Հունաստանից, Հայաստանից, Ջավախքից, Լատվիայից, Լիբանանից, Սիրիայից, Դուբայից, Իսրայելից, Պարսկաստանից, Թուրքիայից և որպես ընդունող երկիր՝ Գերմանիայի տարբեր մարզերից ու քաղաքներից:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը
Առաջին նիստին Ոուսաստանը ներկայացնող Աննա Գիվարգիզյանը Մոսկվայի ,,Ժամ,, հանդեսի գլխավոր խմբագիրը, մանրամասն ներկայացրեց Ռուսաստանում հայկական համայնքների ներկա վիճակն ու գործունեությունը:
Միջին Արևելքի գաղութների գործունեության և ցեղասպանության հարցի մասին խոսեց փորձառու հասարակական գործիչ, Գեղարդ էլեկտրոնային թերթի խմբագիր Դր. Մինաս Գոճայանը – Իսրայել:
Ջավախքահայության խնդիրների և Լատվիայի հայ համայնքի մասին ներկաներին ծանոթացրեց Ջավախքի Հայոց միության նախագահ Աղասի Արաբյանի կողմից վստահված անձ, Լատվիայի ,, Հավատք,, հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը:
Ելույթներով հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը – Փարիզ, Զավեն Խաջաբյանը – Շվեդիա, Երվանդ Խոսրովյանը – Գերմանիա:
Ելույթների քննարկումներից և ամփոփումից հետո, Սփյուռքի վերաբերյալ սահմանումների, խնդիրների ու հեռանկարների մասին խոսեց ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը:
Երկրորդ նիստն ամբողջովին նվիրված էր Սփուռք – Հայաստան համագործակցությանը.
-Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, հասարակական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում և զարգացման հեռանկարները:
Արբանյակային կապի միջոցով հայաստանյան ներկա վիճակը ներկայացրեց Հարություն Մեսրոպյանը – Երևան:
Արցախի ներկա վիճակի և ապագայի հեռանկարների մասին խոսեց Մանվել Սարգսյանը Հայաստան, որից հետո տեղի ունեցավ բուռն քննարկումներ, որտեղ մեջբերումներով հանդես եկավ Հայկական բանակի հիմնադիրներից, պահեստային Գեներալ-լեյտենանտ , Արևմտահայոց Ազգային Համագումարի փոխնախագահ Նորատ Տեր- Գրիգորյանը,և ՄԱԿ ի գրասենյակի նախկին աշխատակից, Արևմտահայոց Ազգային Համագումարի փոխնախագահ Կարեն Միքայելյանը:
Քննարկումներց հետո Չեխիան ներկայացնող, ,, ՈՒՐԱՐՏՈՒ,, Հայ – Չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի կողմից եղան կոնկրետ առաջարկներ:
Երրորդ նիստի թեման էր –Թուրքիա և տարածաշրջանային զարգացումներ։
Այս թեմայով հանգամանալից ելույթ ունեցավ Էդուարդ Փիջիջյանը Բեռլինից: Պարոն Փեջիջյանը մեկնաբանեց նաև Անգելա Մերկելի վերաբերմունքը Գերմանա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Չորորդ նիստը վերաբերում էր ցեղասպանության և պահանջատիրության, քաղաքաիրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանումներին, որի վերլուծության համար հրավիրվել էին մարդու իրավունքների միջազգային F.I.D.H. ֆեդերացիայի նախկին նախագահ Րաֆֆի Գալֆայանը և փաստաբանների և իրավաբանների AFAJA միության համանախագահորի բացատրությունները անչափ հետաքրքիր էին և ուսուցողական, իսկ քննարկումներն անցան բուռն ու հարցաշատ:
Հինգերորդ նիստը նվիրված էր Սփուռք-Հայաստան փոխհարաբերություններին, համատեղ լրատվական ցանցերի ստեղծման մեխանիզմներին և նիստերի ընթացքում բարձրացված հացերի քննարկմանը, որում հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը ,,Նոր Յառաջ,, թերթի խմբագիր- Փարիզ, իսկ համաժողովը եզրափակեց ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Այնուհետև ընդունվեցին մի շարք որոշումներ և բանաձևեր։
Ուրարտու Չեխ-հայկական ընկերություն
orer.eu