«Հալեպի հայաբնակ թաղամասերում փետրվարի 27-ից հետո հրադադարի խախտումներ չեն նկատվել».Ժիրայր Ռեիսյան

Փետրվարի 27-ից հետո՝ Սիրիայում հրադադար հաստատելուց ի վեր, ռազմական գործողությունների ինտեսիվությունը նվազել է, իսկ հրադադարի ռեժիմի առաջին օրերը հուսադրող են: Կարելի է ասել՝ Սիրիայում հարաբերական խաղաղություն է:

«Հալեպի հայաբնակ թաղամասերում փետրվարի 27-ից հետո հրադադարի խախտումներ չեն նկատվել, բնակչությունը համեմատաբար խաղաղ վիճակում է գտնվում, հուսանք և հավատանք, որ մինչև հարցի վերջնական լուծումն այդպես էլ կշարունակվի: Հալեպահայերը, չնայած կենցաղային, տնտեսական բազում խնդիրներին, շարունակում են անկոտրում ոգով դիմադրել ահաբեկչության դեմ: Արդեն հոգնել են և անհամբեր սպասում են, թե երբ պետք է, ի վերջո, ազդարարվի պատերազմի մոտալուտ ավարտը, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիրավոր քաղաքն ու խաթարված առօրյան: Բնության օրենքն է. ամեն սկիզբ ունի իր ավարտը, և փոթորկին հաջորդում է պայծառ եղանակը: Սակայն այս «փոթորկից» հետո դժվար է կանխազգալ՝արդյո՞ք ժողովուրդն անմիջապես պայծառ երկնակամար տանող օրեր կունենա՞, թե ոչ»,- «Հայերն այսօրի» հետ հեռախոսազրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանի:

Բերիո թեմի մամուլի խոսնակը նաև հավելեց, որ չնայած զինադադարին՝ Հալեպը մի քանի շաբաթ է զրկված է ջրամատակարարումից, էլեկտրականությունից և վառելանյութից, իսկ քաղաքի մուտքն ու ելքը կրկին շրջափակված է:

 

 

Scroll Up