Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Scroll Up