Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ երեխային

Ռոււսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային:

Այս մասին, ըստ Artsakhpress-ի, Արցախի Հանրապետության  կառավարության նիստում հայտնել է  նախագահ Բակո Սահակյանը , ինչի մասին էլ հայտնում է  վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին…

«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Scroll Up