Թուրքիայի հայ կին պատգամավորը Դիարբեքիրին Տիգրանակերտ է ասել. թուրքերն անհանգստացել են

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանի ֆեյսբուքյան գրառումը խիստ անհանգստացրել է թուրք ազգայնականներին, գրում է News.am-ը:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի կառույցի հետ Դիարբեքիր այցելած Սելինա Դողանը ֆեյսբուքյան էջում այցի վերաբերյալ տպավորություններ էր գրել, որում Դիարբեքիրը նաեւ որպես Տիգրանակերտ էր ներկայացրել։

Այս գրառումը անհանգստացրել է թուրքական ազգայնականներին, ովքեր Սելինա Դողանի հայտարարության դեմ հոդվածներ են պատվիրել տարբեր կայքերում։

Scroll Up