Վրաստանի պաշտպանության նախարար. Թբիլիսին ռազմավարական հարաբերություններ ունի Անկարայի հետ

Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Այս մասին, ըստ NEWS.am-ի, ՀՀ ՊՆ-ում փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։
Նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար մեծ կարեւորություն ունի։
Այդ ենթատեքստում նա շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին դաշինքի շրջանակներում համագործակցելու համար։
«Վառ օրինակ է նաեւ Թբիլիսիում հեղեղի ժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի կողմից տրամադրած օգնությունը»,- նշել է նախարարը։