Այվազովսկու 100 գեղանկարչական եւ 50 գրաֆիկական ստեղծագործություններ այս տարի կներկայացվեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

Տրետյակովյան պատկերասրահի եւ Ռուսական թանգարանի ղեկավարությունը որոշում Է ընդունել Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի այցելության սեանսներ կիրառել՝ նպատակ ունենալով այդ կերպ կանխել մարդկանց հնարավոր կուտակումները, հայտնում է «Արմենպրեսը»:
Ցուցահանդեսը հուլիսի 28-ից մինչեւ նոյեմբերի 20-ն անցկացվելու Է Մոսկվայում, իսկ նոյեմբերի վերջից մինչեւ 2017 թվականի փետրվարը՝ Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
Աշխարհահռչակ ծովանկարչի ցուցահանդեսը նվիրված Է նրա 200-ամյակին, որը նշվելու Է 2017 թվականին: Այցելուները կտեսնեն Այվազովսկու 100 գեղանկարչական եւ 50 գրաֆիկական ստեղծագործություններ:
«Մենք որոշում ընդունեցինք Այվազովսկու ցուցահանդես այցելության ժամանակացույց կիրառել եւ համացանցում տոմսերը նույնպես վաճառել ըստ ժամանակացույցի, որպեսզի մարդիկ հասկանան, որ եթե իրենց տոմսը ժամը 10-ի համար Է, ապա նրանք պետք Է գան ժամը 10-ին, որպեսզի ժամը 12-ին դուրս գան շենքից»,-ասել Է Տրեգուլովան: