Հայ գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/գեղասահորդ.jpg)
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկլանում է ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունվարի 25-ին և կեզրափակվի 31-ին: