Դավութօղլուն Դավոսում խոսել է ղարաբաղյան խնդրից

«Սառեցված հակամարտությունները, ինչպես օրինակ ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում»,- armradio.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումին իր ելույթին:

«Ահաբեկչական վտանգն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ցանկացած պահի կա աբխազական և ղարաբաղյան հակամարտությունների ակտիվացման վտանգ: Դրանք ցանկացած պահի կարող են վտանգավոր իրավիճկ ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը մինչ Դավոս մեկնելը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը:

Scroll Up