ԱՄՆ-­ի Սենատը դեմ քվեարկեց Սիրիայից եւ Իրաքից փախստականների ընդունումը կասեցնելուն

ԱՄՆ­ի Կոնգրեսի Սենատը դեմ է քվեարկել հանրապետականների առաջարկած օրինագծին, որի համաձայն Սիրիայից եւ Իրաքից փախստականների ընդունման ծրագրի գործողությունը պետք է կասեցվի, տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը:

Փաստաթուղթը նաեւ կոչված է ապագայում խստացնել բոլոր այն վերաբնակների ստուգումները, որոնց պլանավորվում է ընդունել երկրում: Այդ նախաձեռնության օգտին սենատորները 55 ձայն են տվել՝ անհրաժեշտ 60-­ի փոխարեն, դեմ են արտահայտնվել 43 օրենսդիրներ: Անցյալ տարվա նոյեմբերին Ներկայացուցիչների պալատը պաշտպանել էր այդ օրինագիծը:

Երկյուղները, որ փախստականների հետ միասին ԱՄՆ կարող են ներթափանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, առաջացել են անցյալ տարի Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում ծայրահեղականների ձեռքով սպանվեց 129 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Scroll Up