Ամանորյա հանդես Ղրղզստանի հայկական կիրակնօրյա դպրոցում

Չնայած Բիշքեկի հայկական կիրակնօրյա դպրոց հաճախում է ընդամենը 10-15 հայ երիտա­­­սարդ, սակայն դպրոցը գործում է անխափան. չէ՞ որ մայրենի լեզուն ազգային ինքնու­թ­յունը պահպանելու հիմնական երաշխիքն է, և համայնքն ամեն ինչ անում է ավելի շատ ե­րե­խաներ ներգրավելու համար։ Հայկական համայնքի հիմնադիր Հենրիխ Բալյանը, ում ջան­քերի շնորհիվ էլ հիմնականում գործում է այս դպրոցը, վստահ է՝ աստիճանաբար կգան, կսովորեն։ Ամեն աշակերտ իր հետևից կբերի իր ընկերոջը, բարեկամին, սակայն որպեսզի երեխա­ները սիրով գան դպրոց, այն պետք է գրավիչ լինի։ Հարկավոր է դասերը հե­տաքրքիր դարձնել, մեծ տեղ տալ հայկական մշակույթի և հայոց պատմության մասին վա­վերագրական նյութերին։

Դեռևս տարեմուտին պարզ դարձավ, որ երեխաներից շատերն արդեն գրում-կարդում են հա­յերեն, անգիր գիտեն հայ դասականների բանաստեղծություն­ներ, երգում են Հայաստանին ու Երևանին նվիրված երգեր։ Իսկ ի՞նչ կլինի, որ երեխաներին հյուր գա Ձմեռ պապը, մասնակցի նրանց դասերին և … խոսի հայերեն։

Որոշեցին և հենց այդպես էլ արեցին։

Երեխաներին ամանորյա իր շնորհավորանքն էր հղել նաև Տեխնիկական գիտու­թյուն­նե­րի թեկնածու, Պատ­վա­վոր շինարար, Ղրղզստա­նում Հունգարիայի պատ­վավոր հյուպատոս, «Ղրղզ­ստան-Հունգարիա» բարե­կա­մու­թ­յան միության նա­խագահ, Ղրղզստանի Հանրապետու­թյան Օլիմպիական կոմիտեի նախագահ, սպորտի պատվավոր վարպետ Հենրիխ Բալ­յանը, ում խորին ակնածանքով են վերաբերվում համայնքում բոլորը։

Ամանորյա միջոցառումները յուրահատուկ խորհուրդ ունեն, և ամենքը հավատում էին, որ այս նոր տարում իրականանալու են իրենց նվիրական երազանքները։ Ուրեմն թող 2016 թվականը դառնա մեր հայրենիքի բարգավաճման, իսկ յուրաքանչյուր հայի համար՝ բոլոր վեհ նպատակների, նվիրական երազանքների իրականացման և բարեկեցության տարի:

Անդրանիկ Մատինյան

Ղրղզստան, Բիշքեկ

ԲիշքեկԲիշքեկ1 Բիշքեկ2Բիշքեկ3 Բիշքեկ4 Բիշքեկ5

Scroll Up