Քեյթ Ուինսլեթը լավագույնն է ճանաչվել հայուհու դերի համար «Սթիվ Ջոբս» ֆիլմում

Հայտնի է, որ համակարգչային տեխնոլոգիաների հանճար Սթիվ Ջոբսը որդեգրված երեխա էր, նրան դաստիարակել է խորթ մայրը` Կլարա Հակոբյանը, ով Թուրքիայից գաղթած հայերի զավակ է:

Հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը «Ոսկե գլոբուս» է ստացել որպես «Սթիվ Ջոբս» կինոնկարում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, որտեղ մարմնավորել է մոր կողմից հայուհի Ջոանա Հոֆմանին, ով Macintosh համակարգիչների մշակման առաջին թիմի աշխատակիցներից է, sputnik.co.am-ի փոխանցմամբ՝ գրում է ira-news-ը։

Այդ անվանակարգում նա առաջ է անցել իր մրցակիցներից` դերասանուհիներ Ջուդիթ Լայթից, Ուզո Ադուբայից, Ռեգինա Քինգից, Մորու Թիրնիից և Ջոան Ֆրոգաթից։

Սա Քեյթ Ուինսլեթի դերասանական կարիերայում արդեն չորրորդ «Ոսկե գլոբուսն» է։

Scroll Up