Սահմանին իրավիճակը լարված է եղել. Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ

Հայ ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: «ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ:
Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Հովհաննիսյանը: