Արցախում գիշերը պաշտպանական մարտի ընթացքում զինվոր է զոհվել

Ղարաբաղա­ ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դեկտեմբերի 18­ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:

Ինչպես  տեղեկացնում են  ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Scroll Up