Լեհահայ համայնքի մասին դասախոսություն Ժառանգավորաց վարժարանում

Դեկտեմբերի 4-ին Երուսաղեմի Պատրիարքական փոխանորդ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի աջակցությամբ՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու «Լեհաստանի ազգային փոքրամասնությունները, Լեհաստանի հայկական համայնքը դարերի ընթացքում» թեմայով դասախոսություն: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Երուսաղեմի իր աղբյուրներից:

Դասախոսության ժամանակ ելույթ է ունենալու Լեհաստանի հայ համայնքի ղեկավար Մաթևոս Պողոսյանը:

Scroll Up