Ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով հանդես է եկել Լեհաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով հանդես է եկել Լեհաստանում:

ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը  տեղեկացրեց, որ համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին:

«Մեր լավագույն համերգներից էր, շատ լավ է անցել: Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին: Միջոցառմանը ներկա էր Լեհաստանում Հայաստանի դեսպանը»,-նշեց Արման Պադարյանը:

Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Վարշավայի «SALA KONCERTOWA»-ում ներկայացրել է Ն. Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիո», Ա. Խաչատրյանի  Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 1 ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես է եկել Անուշ Նիկողոսյանը (ջութակ):

Նվագախմբի հաջորդ կանգառը Գերմանիան է. Ֆիլհարմոնիկը դեկտեմբերի 2-ին և 3-ին երկու համերգ կունենա Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահում:

Համերգները նվիրվում են նաև նվագախմբի հիմնադրման 90-ամյակին:

Լուսանկարները տրամադրել է Արման Պադարյանը 

Scroll Up