Ֆրանսահայ ուսանող Իշխան Թովմասյանի կարծիքով՝ իսլամիստ ծայրահեղականերին ապագա չի սպասվում

Իշխան Թովմասյանը ապրում է Ֆրանսիայում: Քոլեջի ավարտական դասարանը փայլուն ավարտելուց հետո նրան ուսումնառության են հրավիրել Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտ (Sciences Po): Քննական բոլոր տեստերը հաջողությամբ հանձնելուց հետո Իշխանը դարձել է ֆրանսիայում ամենապահանջարկ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ուսանողը, որտեղ պատրաստում են քաղաքական և դիվանագիտական ոլորտի բարձրակարգ մասնագետներ: Այս ԲՈՒՀ-ն ունի գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ և շատ երկրների ուսանողների երազանքն է սովորել այստեղ:

Ըստ «Նիդերլանդական օրագրի»՝ Sciences Po-ում ուշադրություն է դարձվում ոչ միայն քաղաքական և տնտեսական գիտություններին, այլ նաև կրթական ոլորտի օրենքների ուսումնասիրմանը, ֆինանսական, բիզնեսի, հաղորդակցության, քաղաքաշինական քաղաքականության, կառավարման եւ լրագրության հմտություններին:

Շնորհալի հայ երիտասարդը ուսման մեջ արդեն գրանցել է որոշակի առաջադիմություն, իր տեսական փորձառնությունն է անցկացրել Ֆրանսիայի հայկական դեսպանատանը, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդարանի աշխատանքներին, գիտաժողովներին: Նրա մասին շատ են գրել տեղական թերթերում, ցուցադրել հեռուստատեսությամբ:

Իշխանի մասին «Նիդերլանդական օրագիրը» դեռ երկու տարի առաջ նույնպես անրադարձել է: Շնորհալի հայ պատանին այժմ հաջողությամբ ուսումը շարունակում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առնթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГ�?МО) ինստիտուտում: Ֆրանսիայի հայտնի դեպքերի հետ կապված նա հայտնվել է ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում: «ТВ Центр» (կենտրոն) հեռուստաընկերության «հատուկ թողարկում» ինֆորմացիոն հաղորդման «Եվրոպայի գնդակահարումը» վերնագրով ռեպորտաժում ցուցադրվել է, թե ինչպես է ֆրանսիացի մեր հայրենակիցը իմացել դեպքերի մասին ու արձագանքել դրանց, ցուցադրել են ինչպես է նա ծաղիկներ գնում և հարգում զոհվածների հիշատակը:

Ֆրանսահայ ուսանողը սարսափելի է համարում փաստը, երբ ֆրանսիայի քաղաքացին սպանում է իր համերկրացուն, նա կարծում է, որ իսլամիստ ծայրահեղականերին ապագա չի սպասվում:

Scroll Up