Հայաստանում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից. ԱԳՆ

Հայաստանում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հետեւում է իրադարձությունների զարգացմանը։

Այս պահի դրությամբ ահաբեկչություններից հայերի կամ ՀՀ քաղաքացիների  տուժելու մասին տեղեկատվություն չկա։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 150 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Scroll Up