Reddit­ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանդիպում է Սերենա Ուիլիամսի հետ

Reddit սոցիալական կայքի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը հանդիպում է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսի հետ: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է usmagazine.com կայքը` վկայալոչելով իր աղբյուրին:

«Նրանք առաջին անգամ հանդիպել են լանչի ժամանակ»,­- նշել է աղբյուրը: Իսկ հոկտեմբերի 24-­ին Օհանյանին և Ուիլիամսին միասին տեսել են Լոս Անջելեսի գիմնաստիկայի դպրոցում մարզումների ժամանակ` միմյանց ձեռք բռնած:

Աղբյուըը հայտնել է նաև, որ մինչ Ուիլիամսի հետ հանդիպելը, Օհանյանն առանձնապես չի հետաքրքրվել թենիսով: Սելենա Ուիլյամսը միակ թենիսիստուհին է, ով նվաճել է Ոսկե գավաթը միայնակ և զույգերով կարգերում:

Scroll Up