ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Պալմիրա քաղաքում ոչնչացրել են հնագույն երեք սյուն:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Գազետա.ռու կայքը: Հայտնում են, որ նախքան պայթեցնելը գրոհայինները սյուներին կապել են երեք մարդու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ ահաբեկիչները սպառնում են պայթեցնել Պալմիրայի հռոմեական ամֆիթատրոնը:

Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավել է մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում: Օգոստոսին գրոհայինները ավերել էին մի քանի արժեքավոր հուշարձաններ՝ հողին հավասարեցնելով Բալ Շամին տաճարը և Բելի տաճարի մի մասը:

Scroll Up