Թուրքիայում երգիչը, քրդերեն երգեր երգելու համար, սպանվել է հենց բեմի վրա

Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում, հայտնում է ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա պատմել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի մահացու հարվածներ են հասցրել երգչին:
Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր: Հատկապես հայտնի էր խաղաղության մասին իր երգերով: