Ամերիկահայությունը «Ազատության» մրցանակ կշնորհի Հայոց ցեղասպանության ճանաչման երախտավորներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դեյվիդ Բոնիորը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի բարձրագույն` «Ազատության» մրցանակին` Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:

Ըստ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի կայքէջի` մրցանակը ամերիկացի նախկին պաշտոնյային կշնորհվի նոյեմբերի 14­ին` կազմակերպության 9­րդ ամենամյա ընդունելության ժամանակ: «Ազատության» մրցանակ կշնորհվի նաև Մարդու իրավունքների ակտիվիստ, թուրք գրող Ֆեթհիյե Չեթինին: Նա «Մեծ մայրս» գրքի հեղինակն է, որի լույս տեսնելուց հետո Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ հետաքրքրության զգալի աճ է գրանցել թուրք հասարակության շրջանում:

Scroll Up