ՀՕՄ-ի համահայկական պատգամավորական 71-րդ ժողովին մասնակցում է նաև Սիրիայի պատվիրակությունը

Հոկտեմբերի 4-ին Double Tree by Hilton հյուրանոցում մեկնարկել է Հայ օգնության միության (ՀՕՄ) համահայկական պատգամավորական ժողովի բացման պաշտոնական արարողությունը:
Հոկտեմբերի 4-9-ը ընթացող ՀՕՄ-ի 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցում է նաև Սիրիայի պատվիրակությունը, որը Հալեպից հատուկ ժամանել է Հայաստան: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Perio news-ից:
Սիրիայի պատվիրակությունը ներկայացնում են` ընկհ. Հռիփ Կանանյանը, ընկհ. Աննա Տեր Հակոբյանը, ընկհ. Թալին Մինասյանը և ընկհ. Անի Մուրադյանը:
Նշենք, որ պատվիրակության մաս է կազմում նաև ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկհ. Զեփյուռ Ռեիսյանը: