Թուրք ոստիկանները Ջիզրեում հակահայկական արտահայտություններ են հնչեցնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/25870.jpg)
Արդեն մեկ շաբաթ թուրքական ոստիկանության կողմից շրջափակման մեջ գտնվող թուրքական Ջիզրեում սեփական ժողովրդի նկատմամբ թուրքական իրավապահ մարմինների ատելությունը կրկին դրսևորվել է հակահայկական արտահայտություններով:
Թուրքական հայտնի «Թարաֆ» պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որում հնչեցվող կրակոցներից հետո ոստիկաններից մեկը հեգնանքով սկսում է բղավել. «Հայերը ձեզնով հպարտանում են: Բոլորդ հայ եք»,- գրում է Արցախպրեսը:
Ի պատասխան նման հայտարարությունների` Ջիզրեի բնակիչներից մեկը լացակումած սկսել է բղավել. «Պարոն նախագահ, Ձեզ եմ ձայն տալիս: Արդեն բավական է, պարոն նախագահ, բավական է… Աստծու սիրուն, բավական է»: