ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովին մասնակցում է նաև Սիրիայից ժամանած պատվիրակությունը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությամբ մեկնարկել է ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը:

Բացման արարողությունից հետո, մինչև սեպտեմբերի 12-ը ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովն իր աշխատանքները շարունակելու է Աղվերանում:

ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովին մասնակցում է նաև Սիրիայի պատվիրակությունը, որը հատուկ Հալեպից ժամանել է Հայաստան: Այս մասին «Հայերն այսօր»  տեղեկանում է Perio news-ից:

Հակառակ Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պարտադրած բազմապիսի դժվարությունների՝ ՀՄԸՄ-ի Սիրիայի պատվիրակությունը, գիտակցելով իր պարտականությունը, կարողացավ դժվարությունները մի կողմ դնել և մեկնել Հայաստան:
Սիրիայի պատվիրակությունը ներկայացնում են` Մանուկ Քեոշկերյանը, Վիգեն Սեմերջյանը և Ծերուն Գահվեջյանը: Նշենք, որ պատվիրակության մաս է կազմում նաև ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Կարպիս Թովմասյանը:

Scroll Up