Ադրբեջանի ԱԳՆ-ն չի խոչընդոտի Մխիթարյանի այցը Բաքու

«Ուրախալի է, որ մեր երկրի ֆուտբոլային ակումբները դուրս են գալիս ֆուտբոլի Եվրոպայի լիգա։ Մրցաշարերում հանդես եկող ցանկացած երկիր պարտավորվում է կատարել ՈՒԵՖԱ-ի ընդունված կանոնները եւ այդ կանոնների համաձայն անցկացնել հանդիպումներ սեփական հարկի տակ։ Ֆուտբոլի առանձնահատկությունը թիմային խաղն է։ Այստեղ հիմք են ընդունվում ոչ թե առանձին անհատներ, այլ ընդհանուր թիմը։ Խաղից կախված՝ Ադրբեջան է ժամանում ոչ թե առանձին անհատ, այլ «Բորուսիայի» թիմը»,- armradio-ի փոխանցմամաբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը։
Ըստ ԱՊԱ-ի՝ Հաջիեւը նշել է, որ այս դեպքում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ չի կարելի խառնել սպորտն ու քաղաքականությանը եւ օգտագործել սպորտը քաղաքական նպատակներով։ Ինչ վերաբերում է «սեւ ցուցակին», ապա այստեղ ամեն դեպք քննարկվում է առանձին, նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Եվրոպայի լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիան» հոկտեմբերի 22- ին Բաքվում պետք է մրցի ադրսեջակաան «Գաբալայի» հետ։ Սակայն գերմանական ակումբի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է։
A azerisport.com- ը հայտնել էր, որ պատճառը հայ ֆուտբոլիստի Արցախ այցն էր, որի համար նա կարող է Ադրբեջանում ձերբակալվել