ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Գլենդելի կրթական խորհրդի անդամ Նաիրի Նահապետյանին

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գլենդելի կրթական խորհրդի անդամ Նաիրի Նահապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն, ԱՄՆ-ում հայապահպանությանն, ինչպես նաև Գլենդելի հայ համայնքին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձան հայոց լեզվի դասավանդման խնդիրներին և «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին տարածաշրջանի ուսուցիչների մասնակցության ակտիվացմանը:

 Նաիրի Նահապետյանը Գլենդելի միացյալ ուսումնական խորհրդի կողմից շնորհակալագիր հանձնեց նախարար Հրանուշ Հակոբյանին «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի ձեռքբերում և տրամադրում» ծրագրի շրջանակներում Գլենդելի հայկական դպրոցներին տրամադրված դասագրքերի համար:     

 

Scroll Up