Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած սփյուռքահայ ուսանողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությա
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները եւ նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը: