Արաբ երգչուհին երգում է հայերեն. «Մենք ենք ու սարերը մեր»
Հուլիսի 2-ին Լիբանանում մեկնարկել է Ջունիի փառատոնը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 15-ը:
Հուլիսի 4-ին փառատոնին ելույթ է ունեցել հայտնի երգչուհի Մաժիտա Ալ Ռումին: Վերջինս մոտ երկու ժամ տևած համերգի ժամանակ երգել է նաև հայերեն: Հայերեն երգելու համար Մաժիտա Ալ Ռումին համագործակցել է սիրիահայ հայտնի երգչուհի Արաքս Չեքիջյանի հետ:
Մաժիտա Ալ Ռումին համերգից առաջ տված ճեպազրույցի ժամանակ ողջունել է հայ ժողովրդին և ասել. «100 տարի է՝ նրանք բարություն և ուրախություն են սերմանում ուր էլ որ գտնվեն: Նրանք արժանի են սրտիս խորքից բխող այս ողջույնին: Հուսով եմ, որ հայերենս լավ կնդունվի, որովհետև այն իսկապես հեշտ լեզու չէ»: