Թուրքիայի հայ կին պատգամավորը առաջին գրավոր հարցադրումն է ուղղել Դավութօղլուին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր դարձած Սելինա Դողանն իր առաջին գրավոր հարցադրումն է ուղղել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։

Ինչպես տեղեկացնում  է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի խորհրդարանի հայ կին պատգամավոր Սելինա Դողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ուղղված իր գրավոր հարցադրման մեջ պահանջել է պատասխանել այն պնդումներին, որ վերջին օրերին Սիրիայի քրդաբնակ Քոբանիի խաղաղ բնակչության կոտորած կազմակերպած իսլամիստ ահաբեկիչները Թուրքիայից են ներխուժել։

Հարցադրման մեջ նաեւ շեշտվել է, թե անհրաժեշտ է տեղեկություն հաղորդել, թե Թուրքիայի ներսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ որեւէ գործողություն կատարվե՞լ է,  քանի՞սն են ձերբակալվել, քանիսի՞ դեմ է դատական գործ հարուցվել։

Scroll Up