Սիդնեյում տեղի հայ համայնքը նախաձեռնել է բարեգործական համերգ

Սիդնեյում տեղի հայ համայնքը նախաձեռնել է բարեգործական համերգ անցկացնել, որի ողջ հասույթը տրամադրվելու է սիրիահայերին:

Armenia.com.au-ի փոխանցմամբ՝ համերգը, որը կկայանա հունիսի 28-ին, կեզրափակի մեկշաբաթյա բարեգործական միջոցառումները, որոնց ընթացքում հավաքած գումարը եւ հագուստը պետք է տրամադրվեն Հալեպում եւ Դամասկոսում պատերազմական դրության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Համերգին կմասնակցեն ավստրալահայ երգիչներ, ովքեր կկատարեն ազգագրական եւ ժողովրդական երգեր: Մեկ շաբաթ շարունակ ավստրալահայերը տարատեսակ միջոցառումներ են անցկացրել, որոնց նպատակն էր միայն լայն զանգվածներին տեղեկացնել սիրիահայերի իրավիճակի մասին, այլեւ գումար հավաքել՝ նրանց համար հագուստ, սնունդ եւ դեղորայք գնելու նպատակով: Համերգին կազդարարվի նաեւ բարեգործական միջոցառումների ժամանակ հավաքված գումարի չափը:

Scroll Up