Հունահայոց թեմի պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի և համայն հունաց պատրիարքի հետ

Հունիսի 17-ին Հունահայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորենաբեղա Առաքելյանը, ընկերակցությամբ` Թեմական Խորհրդի փոխատենապետ` Մերուժան Հարթենյանի և Հ.Բ.Ը.Մ-֊ի Հունաստանի մասնաճյուղի ատենապետ` Տիգրան Աբասեանի հանդիպեցին Հունաստանի և համայն հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ.Հերոնիմոս Բ֊ի հետ։ Հոգեշնորհ հայր սուրբն Արքեպիսկոպոսին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները և հանձնեց Նորին Սրբության հրավերը` ներկա գտնվելու սեպտեմբեր 27-ին կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Հունահայոց թեմից:

Արքեպիսկոպոսն իր հերթին իր ողջույնի խոսքերը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետին`շնորհակալություն հայտնելով հրավերի համար։ Ընդգծելով Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում և մասնավորապես Մայր Աթոռի ներկայությունը Հունահայ գաղութիս ներս` Արքեպիսկոպոսը մաղթեց Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը եղբայրական երկուժողովրդների համատեղ կյանքում, մանավանդ այս դժվարին օրերին։

Scroll Up