Հասարակությունը դրական է գնահատում 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառումների որակը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից իրականացված միջոցառումների որակը հայ հասարակության կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվում: Ըստ Panorama-ի՝ այս մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցումները:
Մայիսի 5-13-ին Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում անցկացվել են դեմ առ դեմ հարցումներ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ գնահատականը» թեմայով: Մասնակցել է 1105 հոգի: Հարցման արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:Գնահատեք ընդհանուր առմամբ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Պետական հանձնաժողովի կողﬕց կազմակերպված ﬕջոցառուﬓերի իրականացման որակը 1‐ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1‐ը նվազագույն, 5‐ը առավելագույն գնահատականն է: Գնահատվել է 4,58:
Երևանում հարցվածների 58 տոկոսը ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մարզերում հարցվածների մեծ մասը բացասական պատասխան է տվել:
Կազմակերպված միջոցառումներից հարցվածների մոտ հատկապես առավել տպավորվել են. 49 տոկոսը նշել է ապրիլի 24-ին ՌԴ-ի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահաների այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի կողմից մատուցված Սուրբ պատարագը, Քարդաշյանների այցը, ջահերով երթը, System of Down խմբի համերգը Երևանում, Շառլ Ազնավուրի այցը Երևան, Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, «Ընդդեմ ցեղասպանությունների հանցագործության» ֆորումը:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի մասին տեղյակ է եղել հարցվածների 91 տոկոսը: Հարցվածների 74 տոկոսը պատարագը դիտել է հեռուստատեսությամբ, 5 տոկոսը՝ ինտերնետով:
Պատասխանելով հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնամասշտաբ միջոցառումները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայի, այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, ստացվել է հետևյալ պատկերը. Թուրքիայի դեպքում՝ 36 տոկոսի կարծիքով դրական, 58 տոկոսի՝ փոփոխություն չի լինի: Այլ երկրների դեպքում՝ 83 տոկոսի կարծիքով, դրական խթան կհանդիսանան, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում ի՞նչ ակնկալիքներ ունի հասարակությունը. 60 տոկոսը նշել է հողերի վերադարձը, այնուհետև՝ նյութական փոխահատուցում, իսկ 26 տոկոսը՝ հայ-թուրքական սահմանի բացում:
Հարցվածների 54 տոկոսի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո էլ պետք է շարունակել պայքարը Ցեղասպանության ճանաչման համար: