Իտալիայում կպարգեւատրեն «Արտույտների ագարակը» գրքի հեղինակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Օստանա-300x225.jpg)
Իտալիայի Օստանա քաղաքում գրական մրցանակաբաշխության մեկ օրը նվիրված է լինելու Հայաստանին եւ Հայոց ցեղասպանությանը, ըստ News.am-ի՝գրում է Repubblica թերթի Թուրինի խմբագրությունը:
Միջոցառումը կտեւի 4 օր՝ մայիսի 30-ից հունիսի 2-ը: Այն ավանդաբար նվիրված է մայրենի լեզվով գրված գրքերին: 6 դափնեկիրներ կհանդիպեն ընթերցողների հետ, իսկ նրանց գործերը կներկայացվեն գրական երեկոների եւ թատերական ներկայացումների ժամանակ:
«Միջոցառման 3-րդ օրը՝ հունիսի 1-ը, նվիրված է լինելու Հայաստանին: Դափնեկիրներից մեկը կլինի հայկական արմատներով հայտնի գրող, Պադուա քաղաքի բնակիչ Անտոնիա Արսլանը: Իտալիայում նա հայտնի է 19-20-րդ դարերի հանրահայտ գրականության ուսումնասիրություններով: Մի քանի տարի առաջ նա սկսել էր իտալերեն թարգմանել Դանիել Վարուժանի ստեղծագործությունները: 2004թ. նրա գրչով խոսեց նրա ընտանիքի պատմությունը: Այդ մասին նա պատմեց հայտնի «Արտույտների ագարակը» վեպի միջոցով, որը թարգմանվել է աշխարհի 15 լեզուներով: Տավիանի եղբայրների կողմից նկարահանված համանուն ֆիլմը նույնպես ցուցադրվելու է միջոցառման ժամանակ»,- գրում է թերթը: