Երևանում տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/k.jpg)
Մայիսի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ տեղի կունենան Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումներ:
ժամը 11:00-ին «Սփյուռքի այգում» տեղի կունենա հոբելյանին նվիրված ծառատունկ:
ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնակատարություն:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը:
Կկայանա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական համերգ: