Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսակակն միության խորհրդի նիստին:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մայիսի 9-ին հանրապետության դեկավարը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա նաև ընդգծեց, որ մինչ այդ ՀՀ Նախագահն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ՀՀԿ խոսնակը դժվարացավ պատասխանել հարցին, թե ԱՄՆ-ում Նախագահը ի՞նչ միջոցառումների է մասնակցելու և ո՞ւմ հետ է հանդիպելու:
Նա խորհուրդ տվեց սպասել Նախագահի մամուլի գրասենյակի հայտարարությանը, որում մանրամասն կտեղեկացվի օրակարգի մասին: