Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2013» ծրագրի երրորդ փուլի բացումը

Հուլիսի 9-ին, ժամը 10.00 Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դալիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացումը (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 7):
Ծրագրի երրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ աշխարհի 12 երկրից: