News Deeply մեդիա-կայսրության հետևում կանգնած հայուհին

Լարա Սեդրակյանը մեդիա-կայսրություն է ստեղծում: 33 ամյա հայ կինը պատրաստ է հեղափոխել լրատվական ոլորտը: Նրա կյանքի ու գործունեության մասին գրում է mashable-ը:

3 տարի առաջ նա դարձել է News Deeply լրատվական ընկերության համահիմնադիր. այդ ընկերությունը կենտրոնացած է գլխավոր լուրերի առարկայական-խորը ընկալման մեջ:

Մրցանակակիր News Deeply-ն խիստ հաշվետվություններով և ժամանակակից դիզայնով հագեցած լրատվական նորարարական հարթակ է,որն իր առջև նպատակ է դրել բարդ աշխարհը ընթերցողի համար ավելի պարզ ներկայացնելը:

2012 թվականից Սիրիայի հիմնախնդրի վրա կենտրոնացած կայքը դարձավ աճող հակամարտության մասին հիմնական ռեսուրսն ու տեղեկատվության աղբյուրը:

Նրա թիմը սկսել է ամենահավակնոտ լրատվական նախագծերից մեկը՝ փախստականների մասին Refugees Deeply-ն, որը կենտրոնացած է ողջ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում փախստականների ճգնաժամի թողած համաշխարհային ազդեցության վրա:

Այսօր կայքը մեծ արագությամբ ծավալվում է, աշխատակիցների թիվը մեծանում է, իսկ վենչուրային ֆինանսավորումը հասել է 2.5 միլիոն դոլարի:

News deeply-ն շահույթ չհետապնող կազմեկերպություն է, որն իր առաքելությունն է համարում նաև աշխարհի վրա դրական ազդեցություն թողնելը:
Կայքն ուսումնասիրելիս մի քանի հիմնական խորագրեր կտեսնեք՝ Սիրիա, Արկտիկա, Ջուր, Փախստականներ, Կանայք և աղջիկներ:Թիմը շատ մեծ աշխատանք է տանում, և երբ այդ հիմնախնդիրը քիչ թե շատ լուծվում է, տվյալ խորագիրը հեռացնում են:Օրինակ՝ «Էբոլա deeply»-ն փակեցին 2016-ին՝ միայն այն բանից հետո երբ դրա բռնկումը մարեց Գվինեայում:

«Սեդրակյանի հետ խոսելիս դժվար է հավատալ, որ նա ընդհանրապես վախենում է ինչ-որ բանից: Նա արդեն լուսաբանել է այնպիսի դեպքեր, ինչպիսին Արաբական գարունն է»,-Ankakh.com-ի  փոխանցմամբ՝ գրում է կայքը:

Լարա Սեդրակյանի ծնողները ԱՄՆ-են տեղափոխվել Հայաստանից:Նա սովորել է Հարվարդում, այնուհետև տեղափոխվել Բեյրութ, որտեղ էլ սկսել է ծավալել իր գործունեությունը: Լարան 6 լեզու գիտի, այդ թվում՝ հայերեն:

%d5%ac%d5%a1%d6%80%d5%a1

Scroll Up