Անդրանիկ Պաղտասարեան Կ՛ընտրուի Հայաստան Հիմնադրամի Արեւմտեան Ամերիկայի Նախագահ
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Լոս Անճելըսի գրասենեակէն ստացած ենք հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Հայաստան»Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտեան շրջանի Հոգաբարձուների խորհուրդը Յունիսի 19-ին տեղի ունեցած իր ժողովի ընթացքում միաձայն ընտրեց պրն. Անդրանիկ Պաղդասարեանին որպէս կազմակերպութեան Հոգաբարձուների խորհրդի նախագահ (ատենապետ):
Անդրանիկ Պաղդասարեանը Հիմնադրամի խոշոր բարերար է, Կալիֆորնիա նահանգում գործող «Գարուն» կաթի վերամշակման գործարանի սեփականատէր:
Հոգաբարձուների խորհուրդն ու անձնակազմը շնորհակալութիւն են յայտնում Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արա Ակիշեանին, որը 2001 թ.ից անձնուէր աշխատել է խորհրդի կազմում, իսկ 2009 թ.ից՝ նախագահելով այն: