“ՍԱՍՈՒՆ ոսկերչական տան տէրը Փշուտցի է,տատիկիս` մամէ Ուստոյի գիւղից”.
“Այս օրերուն Երեւանում ընթացող հայ ոսկերիչների չորրորդ միջազգային ցուցահանդէսին Ստամբուլի հայ ոսկերիչները պատկառելի պատուիրակութեամբ են մասնակցում: Անձեռակերտ թուացող զարդերի մասին գրելն անիմաստ է, պիտի տեսնենել… “Զարդերից առաւել զարմացած եմ ու անակնկալի եկած սասունցի ոսկերիչների ներկայութեայմբ. Նրանցից շատերը Սասունում են ծնուել ու Ստամբուլ փոխադրուել ընդամէնը 20-30 տարի առաջ: Ցուցահանդէսին ինձ հրաւիրած Եփրեմ Բաղը, որ Ստամբուլի Սասունցիների հայրենակցական միութեան ղեկավարն է, նաեւ BaG ոսկերչական տան տէրը, ուղեկցում է ինձ տաղաւարներով ու մէկ -մէկ ծանօթացնում … “Ու ականջս լցւում է մեր Էրգրի տաք տաք անուններով, չճանաչած, բայց հարազատ, անօտարելի եզերքի արձագանքով: Սա Փշուտից է, այս մէկը` Բաթմանից, այս միւսը` Նադոփից, հերթով ծանօթացնում է միան Սասունի բարբառով խօսող Էֆրիմը` Եփրեմ Բաղը: Տխրութեան, զարմանքի, հիացմունքի, կորստի ու ուժի մի անբացատրելի զգացում է իջնում վրաս: Նրանցից շատերը հայերէն չեն խօսում, փորձում են մէկ- երկու բառ փոխանակել մեր` Սասունի բարբառով: Բառերը գուցէեւ աւելորդ են, նրանց դէմքերն ինձ այնքան հարազատ ու ծանօթ են թւում. որ, եթէ չիմանայի, որ Ստամբուլից են եկել, կը կարծէի, թէ մեր հարեւան Կաթնաղբիւր կամ Սասնաշեն գիւղից են: ՍԱՍՈՒՆ ոսկերչական տան տէրը Փշուտցի է,տատիկիս` մամէ Ուստոյի գիւղից: Ինչ իմանաս, գուցէ հեռաւոր ազգական ենք, բայց սա էլ կարեւոր չէ..
“Ի՛նչ մարդկային հարստութիւն ունենք մենք` հայերս, որ մեր ուժի ամենաանխոցելի ու եզակի աղբիւրն է: Կարողանում ենք արդեօք ցանցային ու փոքրացող աշխարհում ճիշտ օգտագործել…”,- ֆէյսպուքեան իր էջի մէջ կը գրէ Համազգայինի հայ կրթական եւ մշակութային միութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն Լիլիթ Գալստեան: