Էդուարդ Շարմազանովը Շնորհաւորած Է Իզապէլ Տինկիզեանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ   Էդուարդ   Շարմազանովը   շնորհաւորած է հայ Իզապէլ Տինկիզեանը` Շուէտի Ռիքսդակի փոխնախագահի պաշտօնին ընտրուելու առիթով:

«Յարգելի տիկին Տինկիզեան,

Սրտանց     շնորհաւորում      եմ     Ձեզ` Շուէդիայի   խորհրդարանի   փոխնախագահի     պաշտօնում   ընտրուելու կապակցութեամբ:

Գործընկերների     կողմից   ցուցաբերուած      վստահութիւնը  լաւագոյն  գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունէութեան եւ շուէտական հասարակութեան առջեւ ծառացած   մի    շարք    խնդիրներում   Ձեր ցուցաբերած աներկբայ կեցուածքի: Այն նաեւ  հանդիսանում է շուէտական    քաղաքականութեան  մէջ    կնոջ    դերի    իրական արժեւորման արդիւնք,   որը   ինչպէս   միանշանակօրէն   դրական ազդեցութիւն   է ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական    առաջընթացի   եւ   ժողովրդավարական   զարգացման   վրայ,   այնպէս   էլ օրինակ է   հանդիսացել աշխարհի բազմաթիւ երկրների, այդ թւում նաեւ մեր երկրի համար:

Հայաստանում    բարձր   են   գնահատում   Շուէտիայի   խորհրդարանում   Հայոց   ցեղասպանութեան   բանաձեւի ընդունման   գործում  Ձեր  ունեցած   առանցքային       դերակատարումը,    ինչպէս     նաեւ    Շուէտիա-Հայաստան բարեկամութեան  պատգամաւորական խմբի ստեղծման ողղութեամբ ցուցաբերուած աջակցութիւնը:

Վստահ եմ,  որ  Շուէտիայի   խորհրդարանի   փոխնախագահի    պաշտօնում   Ձեր     գործունէութիւնը    վճռական նշանակութիւն կ’ունենայ նաեւ հայ-շուէտական  բարեկամական   յարաբերութիւնների       խորացման     գործում, մասնաւորապէս  միջխորհրդարանական    փոխգործակցութեան       ասպարէզում,     ինչը    հանդիսանում է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարութեան անկեղծ ցանկութիւնը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջութիւն եւ ամենայն յաջողութիւններ Ձեր  պատասխանատու առաքելութեան մէջ»:

Scroll Up