Հայաստանում մօտ 12 հազար սիրիահայ է ապրում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Untitled-134.jpg)
Հայաստանում եւ սփիւռքում ապրող հասարակութիւնը մշտապէս աջակցում եւ օգնութեան ձեռք է մեկնում մեր երկրում հաստատուած սիրիահայերին: «Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպութիւնը Ֆրանսիայում բնակուող «Դիասպոյ Արթս» նկարիչների խմբի, ինչպէս նաեւ հայաստանաբնակ եւ սիրիացի մի քանի արուեստագէտների մասնակցութեամբ մի քանի օր շարունակ Ժամանակակից արուեստի թանգարանում կազմակերպում է բարեգործական ցուցահանդէս- վաճառք: «Կանգառ Երեւանում» խորագրով ցուցահանդէսից ստացուած ողջ հասոյթը կը փոխանցուի է «Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպութեանը` սիրիական ճգնաժամից տուժած ընտանիքներին աջակցութիւն ցուցաբերելու նպատակով:
«Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպութիւնը նախատեսել էր, որ այն կտեւի ընդամէնը եօթ օր, սակայն հաշուի առնելով մարդկանց հետաքրքրութիւնը` ցուցադրութիւնը կը շարունակուի մինչեւ օգոստոսի 22-ը: Հայկական ցուցահանդէսում արդեն երկու նկար է վաճառուել: Նկարների արժէքը տատանւում է 80 հազարից մէկ միլիոն դրամի միջակայքում:
«Սայ «Դիասպոյ Արթս»-ի արդէն 7-րդ «կանգառն» է` այս անգամ Երեւանում: Ցուցադրւում է 29 արուեստագէտների 104 գործ: ներկայացուած են հայ, ֆրանսիացի, սիրիահայ նկարիչների գործեր: Վաճառքի հասոյթը «Հալէպ»-ն օգտագործելու է սիրիահայերի համար կացարանի կառուցման համար: Մենք կ’ացարանային ծրագիր ունենք, որը մշակման փուլում է: Ծրագրով նախատեսուած է կառուցել կացարան` կարիքաւոր ընտանիքների համար: Դրա առաջին յարկում կը լինեն աշխատավայրեր, իսկ միւս յարկերում` բնակելի տարածքներ: Փորձելու ենք սիրիահայ ընտանիքներին պահել Հայաստանում, որպէսզի չլքեն երկիրը եւ արտագաղթ չլինիէ,-«Արմենպրես»-ի հետ զրոյցում նշեց «հալէպէ հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպութեան երիտասարդական յանձնաժողովի անդամ Յակոբ Կազանջեանը:
Նրա խօսքով` Հայաստանում մօտաւորապէս 12 հազար սիրիահայ է ապրում: «Սիրիահայերի հոսքը փոքր-ինչ աւելանում է, որովհետեւ ճանապարհները բաց են, իսկ այնտեղ վիճակը գնալով աւելի է վատթարանում է: Հայաստանում կան լաւ ապրող սիրիահայեր, կան նաեւ այնպիսիները, որ կացարան չունեն»,-նշեց նա:
«Դիասպոյ Արթս»-ի ղեկավար, ցուցահանդէսի գաղափարի հեղինակ Վաչէ Դէմիրճեանի խօսքով` ցուցահանդէսը 6-7 «կանգառներ» է ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: «Արդեն բաւականին գումարներ են յատկացուել սիրիահայերին` ցուցահանդէսների շնորհիւ: Սա նաեւ որոշ առումով կամուրջ է սփիւռքի եւ հայ նկարիչների միջեւ: Վաճառքից բացի, ուզում եմ, որ հայաստանում իմանան, որ սիրիահայերը վատ վիճակում են, շատ ընտանիքներ տուն չունեն, ամէն օր գաղթականներ են գալիս, ուզում եմ, որ օգնեն նրանց: Նկարիչներին ասացի, որ երբ 25 տարի առաջ Հայաստանում երկրաշարժ եղաւ, մեր սիրիահայ քոյրերն ու եղբայրները մեզ օգնեցին, հիմա մեր հերթն է»,-նշեց նա:
Դէմիրճեանը նշեց, որ Ֆրանսիայում արդէն 15 գործ է վաճառուել: «Կոչ եմ անում, որ մարդիկ գան, գնեն այս գործերը եւ բարի գործ անեն սիրիահայերի համար»,-յաւելեց նա:
Նկարչուհի Մոկոյ Խաչատրեանը ցուցահանդէսին է ներկայացրել «Արի ինձ հետ» նկարը, որը ստեղծել է 2010 թուականին: Փաստում է, որ մշտապէս ուրախութեամբ է մասնակցում բարեգործական միջոցառումներին: «Տարիներ առաջ արուած նկար է, որը ներկայացուել է բէյրութի անհատական ցուցահանդէսին: Միակներից է, որ մնաց այդ իրադարձութիւնից: Լուսաւոր գործ է, դրա համար ընտրեցինք հենց սա»,-նշեց նա:
«Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպութեան նպատակն է աջակցել սիրիական ճգնաժամից տուժած, Հայաստանում ապաստան գտած, ինչպէս նաեւ դեռեւս Սիրիայում բնակուող սիրիացիներին, մասնաւորապէս` հայաստանից արտագաղթը կանխելու նպատակով նրանց կացարանով ապահովելու միջոցով:
«Դիասպոյ Արթս»-ի նպատակն է կամուրջի դեր կատարել ծագումով հայ եւ հայկական մշակոյթին ծանօթ արուեստագէտների միջեւ` տարածելու ժամանակակից արուեստը:
armenpress.am