Խորհրդակցութիւններ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնների միջեւ

Մայիսի 23-ին Երեւանում տեղի ունեցան խորհրդակցութիւններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ, որոնք նուիրուած էին Հիւսիսային Ամերիկայի երկրների հետ յարաբերութիւններին:

ռդ ԱԳՆ պատուիրակութիւնը ղեկավարում էր Ամերիկայի դէպարտամենտի տնօրէն Ալեքսանդր Դարչիեւը, ՀՀ ԱԳՆ պատուիրակութիւնը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Յովակիմեանը:

խորհրդակցութիւնների ընթացքում քննարկուեցին ԱՄՆ եւ Կանադայի հետ երկու երկրների յարաբերութիւնների տարբեր ասպեկտները, ընդգծուեցին նման խորհրդակցութիւնների անցկացման կարեւորութիւնն ու դրանց շարունակման նպատակայարմարութիւնը:

օրակարգում են նաեւ Կենտրոնական եւ Հարաւային Ամերիկայի երկրների հետ յարաբերութիւններին նուիրուած հայ-ռուսական խորհրդակցութիւններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից:

Scroll Up