Տեղի կ’ունենայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ

Մայիսի 25 -ին, ժամը 11:00-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի կ’ունենայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ (հասցէ` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ յարկ, «Էրեբունի» սրահ):

Հրանոյշ Յակոբեանը կը ներկայացնի գերատեսչութեան հնգամեայ գործունէութիւնը: Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ  ՀՀ սփիւռքի նախարարութեան իրականացրած ձեռնարկները կը ներկայացնի ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը:

Կը ցուցադրուի ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին նուիրուած ֆիլմ:

Այնուհետեւ ելոյթ կ’ունենան  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տեղի կ’ունենան քննարկումներ:

Scroll Up