Իրանահայ գրողների միութիւնը նշեց Շուշիի ազատագրման տարեդարձը

Մայիսի 9-ի երեկոյեան ժամը 7:30-ին, «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրի ԻԳՄ-ի կենտրոնատեղիի սրահում, տեղի ունեցաւ ձեռնարկ-հիւրասիրութիւն՝ նւիրւած Արցախի Շուշի ռազմավարական կարեւորութիւն ունեցող քաղաքի ազատագրման 22-րդ տարեդարձին:
Միջոցառումը բացւած յայտարարւեց նախագահ Թորգոմ Տէր-Յակոբեանի միջոցով, որն էլ հրաւիրեց օրւայ բանախօս բանաստեղծ Վարանդ Քիւրքչեանին:
Վարանդն ակնարկելով Շուշիի պատմականին ու դրա ազատագրման կարեւորութեանը, կենդանի յուշեր պատմեց սփիւռքահայ գրողների այդ քաղաքը կատարած միջոցառումներից: Նա իր հակիրճ, բայց բովանդակալից ու յագեցած ելոյթի վերջում արտասանեց իր «Յորդոր» բանաստեղծութիւնը, որը Սօսէ Պօղոսեանը 2010 թ. ասմունքել էր Արցախի բանակի հրամանատարների եւ սպաների մեծ հաւաք-հանդիսութեանը՝ անմոռաց տպաւորութիւն թողնելով բազմաթիւ զինւորականների մօտ:
Վարանդի բանախօսութիւնից յետոյ՝ ասմունքային ելոյթներ ունեցան միութենականներ՝ Աննա Զարգարեանն ու Վիկտորիա Աղասեանը: Իսկ ընթրիքի ընթացքում եղան ինքնաբուխ կատարումներ, որոնք ջերմացրին տօնական միջավայրը:

www.alikonline.ir

Scroll Up