Եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների եւ նորաօծ քահանաների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Յուսիկ աբեղայ Սմբատեանը, ազատուելով Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգում ստանձնած իր պարտականութիւններից, կոչուել է ուսման Վիեննայի Կաթոլիկ համալսարանում, Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղայ Գեւորգեանը, ազատուելով Մայր Աթոռի Կալուածոց տեսչի պարտականութիւններից, իր ծառայութիւնը կը բերի Գեղարքունեաց թեմում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի գործավար-քարտուղար Արժանապատիւ Տ. Արսէն քահանայ Միրզոյեանն առժամեայ ծառայութեան է նշանակուել նաեւ Արմաւիրի թեմում` որպէս այցելու հովիւ Ջանֆիդայ համայնքում: Արժանապատիւ Տ. Աբէլ քահանայ Քարտաշեանը ծառայութեան է կոչուել Տաւուշի թեմում, Արժանապատիւ Տ. Աբգար քահանայ Մարգարեանը` Արթիկի թեմում, Արժանապատիւ Տ. Ատոմ քահանայ Ասատրեանը` Գուգարաց թեմում, Արժանապատիւ Տ. Համազասպ քահանայ Գրիգորեանը` Կոտայքի թեմում, Արժանապատիւ Տ. Յովակիմ քահանայ Յարութիւնեանը` Արարատեան Հայրապետական թեմում, Արժանապատիւ Տ. Փառեն քահանայ Պետրոսեանը` Շիրակի թեմում եւ Արժանապատիւ Տ. Վահան քահանայ Հեբոյեանը հովուական իր ծառայութեանը կը բերի Սիւնեաց թեմում: